copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:09 21-09-2023

Եկեք էս քաոսի մեջ, էս անտերուդուս վիճակում մի քիչ ներողամիտ լինենք միմյանց հանդեպ․ Վիոլետ Գրիգորյան

Գրող Վիոլետ Գրիգորյանը գրում է․ «Սիրելիներ, սիրելիներ ջան,

սիրելի եմ ասում բոլորիդ, թեպետ ինչպես և բոլորդ, բոլորին չի, որ սիրում եմ, ավելին՝ ոմանց նույնիսկ ատում եմ, բայց՝
սիրելիներ ջան,

մենք բոլորս միասին հայտնվել ենք շատ ծանր վիճակում ու դեռ չգիտենք՝ էլ ինչեր են գալու գլխներիս։

Էս վիճակում յուրաքանչյուրս կարա ասի ու անի հիմար բաներ, լացի կամ ծիծաղի անկապ, հայհոյի, վիրավորի, կռվի, մի բան չափազանցնի, դրամատիզացնի, մի բան նվազեցնի, անտեսի, լղոզի, հազար ու մի անհեթեթություն անի։

Ու էդ ամեն ինչի պատճառը հաճախ լինի մեր հոգեբանական կերտվածքը, էմոցիոնալ վիճակը, ստացած տեղեկությունների բովանդակությունը, հարազատների կորուստը կամ մտահոգությունը նրանց համար։

Եկեք էս քաոսի մեջ, էս անտերուդուս վիճակում մի քիչ ներողամիտ լինենք միմյանց հանդեպ, մեր պես շարքայինների, ոչ քաղգործիչների քաղաքական տարբեր դիրքորոշումների հանդեպ՝ մտածելով, որ ինքն էլ ա անհանգիստ երկրի վիճակի համար, ուղղակի ուրիշ տեղ ա տեսնում խնդիրը։ Հիշենք, որ ամեն մեր հակադարձում ու բանավեճ չի, որ շատ բան ա որոշելու էս պարագայում, ոչ էլ իրար դաստիարակելու ժամանակն ա հիմա։

Փորձենք իրար թևութիկունք լինել, ջերմություն ու սեր տալ մեզանից ավելի հուզվածներին ու նույնն ստանալ մեզնից ավելի ուժեղներից ու ձիգերից։ Եթե էս էլ չենք կարենում, գոնե իրար շատ չնեղացնենք էս պահին, դեռ էնքան կռվելու պահեր կլինեն, երբ էս վիճակից դուրս գանք։

Եկեք էս պահին փորձենք չգժվել, որ ի զորու լինենք ոտի վրա մնալ․ ավելի ծանր օրերի շեմին ենք, մենք իրար պետք ենք գալու, առավել ևս՝ պետք ենք գալու արցախցի մեր հարազատներին, մեզ խելք ու ուժ ա պետք հիմա։

Համբերություն ու կորով բոլորիս»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից

Ձեզ գուցե հետաքրքրի