copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:52 10-06-2023

«Առևանգում» թրիլլերը բեմադրվել էր՝ վարչապետի որդուն համարձակ, սկզբունքային և ներողամիտ ներկայացնելու համար

«Այս «Առևանգում» բեմադրությունը շատ հարցեր է առաջացնում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով զոհվածի մոր և Փաշինյանի որդու մասնակցությամբ միջադեպից։

Իշխանյանը փորձեց կետերով առանձնացնել միջադեպից հետո իր մոտ առաջացած հարցերը. «Առաջին` ի՞նչ գործ ուներ վարչապետի որդին այն վայրում, որտեղ գտնվում էր զոհվածի մայր տիկին Գայանեն։
Երկրորդ` ինչո՞ւ նա որոշեց և հանգիստ քայլելով գնաց, նստեց տիկին Գայանեի մեքենան։
Երրորդ՝ պարզ է, որ մեքենայում տիկին Գայանեն չի սպառնացել վարչապետի որդուն։
Չորրորդ՝ պարզվում է, որ վարչապետի որդին կասկադյորական հմտությունների է տիրապետում՝ թռչելով մեքենայի ընթացքից և զարմանալիորեն, հենց այդ պահին հայտնվում է օպերատորը»,-ասաց իրավապաշտպանը և ավելացրեց, որ այդ հարցերը մինչ այժմ պատասխան չունեն։

Իրավապաշտպանը նկատեց, որ այս էժանագին բեմադրությունից հետո, ձերբակալվում, կալանավորվում է տիկին Գայանեն։

«Դրան հետևում է վարչապետ կոչեցյալի մամլո ասուլիսին հնչած խոսքը, որը հստակ հրահանգ էր դատավորին (քննիչն ու դատախազությունը հրահանգներ արդեն ստացել էին)։ Այնուհետև տիկին Գայանեի փաստաբանները, նրա համաձայնությամբ հրաժարվեցին գործից։ Այստեղ արդեն նոր հարցեր առաջացան։

Կարելի է ենթադրել, որ արդեն կալանավայրում, տիկին Գայանեի վրա լուրջ ճնշումներ են եղել և նա համաձայնվել է «համագործակցել» իշխանության հետ։ Չեմ ցանկանում մտածել, որ տիկին Գայանեն ի սկզբանե եղել է բեմադրության դերակատարներից»։

Ամփոփելով խոսքը՝ Իշխանյանն ասաց. «Կարծում եմ, որ «Առևանգում» թրիլլերը, բեմադրվել էր հատուկ վարչապետի որդուն, որպես համարձակ, սկզբունքային, բայց նաև ներողամիտ մարդկային կերպար, հանրությանը ներկայացնելու համար։

Չէ՞ որ, նա «մեծահոգաբար» նստում է մեքենան, ապա «հերոսաբար» դուրս նետվում մեքենայից, դատարանում խոսում է «իրավական պետության, հանցանքի վտանգավորության, օրենքի առաջ բոլորի հավասարության» մասին և ․․․ «մեծահոգաբար» ներում «ամբաստանյալին»՝ համաձայնելով նրա ազատ արձակմանը։

Խնդրեմ, բարձր մակարդակի քաղաքական գործիչ՝ պատրաստ ստանձնելու ցանկացած պետական բարձր պաշտոն։

Ահա «Առևանգում» կամ «Ժառանգորդ» բեմադրության բուն նպատակը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից