Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:00 20-09-2023

ՌԴ-ն Թուրքիային ՀՀ-ի վրա հարձակման դաբրո է տվել

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի 2 երկրների առաջնորդները խոսել են նաև Հայաստանից։

«Այդ հանդիպման վերաբերյալ Փաշինյանին հայտնել են, որ Էրդողանը Պուտինին հարցրել է, թե ՀՀ-ի հետ ի՞նչ են անելու, ինչին Պուտինը պատասխանել է՝ ինչ ուզում եք արեք։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը Արցախի և Հայաստանի վրա հարձակվելու դաբրո է ստացել։

Ի դեպ, դրան հաջորդել է արևմտյան դեսպաններից մեկի խոսակցությունը Փաշինյանի հետ, որն ասել է, թե Ռուսաստանը ՀՀ-ից դուրս է գալիս»,- ասաց մեր աղբյուրը։

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները որևէ կետի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել, բացի Հայաստանին և Արցախին վերաբերող հարցից։

Ուշագրավ է, որ այս հանդիպումից 2 շաբաթ անց՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածաված ռազմական գործողություններ է սկսել Արցախում, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։