copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:57 20-09-2023

Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն եւ չեն պաշտպանում Հայաստանի շահը․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության գրասենյակում քիչ առաջ ավարտվեց ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումը, որին մասնակցեց 30 քաղաքական ուժ։

«Երկիրը ծանր ճգնաժամի առաջ է, Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն եւ չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը ծայրահեղ ծանր վիճակում է, անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր եւ գործողություններ։ Սա էր հանդիպման առիթը»,-նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ մասնակից բոլոր ուժերը միասնական էին, համախմբում կար եւ գիտակցում էին, որ այս իրավիճակում պետք է միավորվել եւ ժողովրդին ճանապարհ ցույց տալ, նաև պատրատել են հայտարարության տեքստ, որը, ըստ էության, ճանապարհային քարտեզ է։ Այն կհրապարակվի առաջիկայում։

«Ցանկացած առաջարկ որ կհնչի ու կհաստատվի՝ պիտի իրականացվի ժողովրդի հուժկու աջակցությամբ՝ փողոցային պայքարով, հակառակ դեպքում այդ ամենը կմնա թղթի վրա»,-ասաց Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ սա իշխանության համար պայքար չի, այլ «հայրենիքի համար սրբազան պայքար է»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում