copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:58 09-06-2022

Մենք որևէ մեկից կաշկանդվածություն չունենք, երկրի շահերն ենք պաշտպանում. Սաղաթելյան

«Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ մեր ժողովրդի անունից բանակցելու համար»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեպի ԱԳՆ շարժվելու ընթացքում ընդդիմության երթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«ԱԳՆ շենքի մոտ ենք, մեր նպատակը շրջափակելը չէ, այլ մեր խոսքը տեղ հասցնելը։ Մեր նպատակն է արտահայտել ժողովրդի դիրքորոշումը, որովհետև վերջին հաշվով այդ մարդիկ մեր երկրի հյուրերն են»։

Սաղաթելյանի խոսքով՝ իրենց նպատակն այն չէ, որ արգելեն, որ հանդիպումը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը. «Մեր նպատակը այն է, որ մեր ասելիքը տեղ հասնի, վստահ եղեք, որ մեր վանկարկումները տեղ կհասնեն»։

Ցուցարարները վարկարկում եմ «Արցախ, Արցախ», «առանց Նիկոլ Հայաստան»:

Հիշեցնենք՝ Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և քիչ անց ԱԳՆ-ում պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր