Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:19 19-09-2023

Աշխարհը գոնե 1 անգամ պետք է արժանապատվություն ցույց տա. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ՕՐԸ լրատվականի հարցերին ի պատասխան նշեց, որ Արցախում տեղի ունեցողը հերթական լայնածավալ ագրեսիան է։

«Բնական է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ, ի՞նչ է նշանակում հակաահաբեկչական, երբ հրթիռակոծվում ու ոչնչացնում են քաղաքացիական օբյեկտները, տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում երեխաներ, ծերեր։ Մենք ահաբեկիչներ չունենք այստեղ։ Ստացվում է, որ ռուս խաղաղապահներն այստեղ են, որ ահաբեկիչների՞ պաշտպանեն: Սա արդարացում է, որն աշխարհը կուլ է տալիս։ Աշխարհից սպասում ենք, որ գոնե մեկ անգամ ցույց տան արժանապատվություն, մարդասիրություն, ռեալ, ոչ թե «փիարվեն», խոսեն, կոչեր անեն, մի ողջ ժողովուրդ ցեղասպանության է ենթարկվում և բոլորը լուռ են, նրանք, ովքեր պետք է քայլեր ձեռնարկեն՝ միջազգային հանրությունը, Ռուսաստանը առաջին հերթին։ Նրանցից շատ բան ենք սպասում, բայց ոչինչ չենք տեսնում»,- նկատեց Բաբայանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից