Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:26 15-09-2023

Կոկորդիլոսագետ Գարիկը պարտադրանքով Վեդիից մարդկանց է բերելու հանրահավաքին

Այսօր՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթ, ապա հանրահավաք է իրականացնելու մայրաքաղաքում:

Ինչպես և ենթադրվում էր, ՔՊ-ն դիմում է ծայրահեղ միջոցների, որպեսզի կարողանա գլխաքանակ ապահովել հանրահավաքին:

Oragir.News-ի տեղեկություններով ՀՀ բոլոր մարզերից այսօր Երևան կժամանեն մեծ թվով մարդիկ, բայց նրանց գերակշռող մասը իրենց կամքին հակառակ, քանի որ ՔՊ-ականները աշխատանքից զրկելու ակնարկ են արել:

Oragir.News-ի Վեդիի աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանի քարոզարշավին լծվել է նաև Նիկոլ Փաշինյանի սանիկ, 2-րդ փորձից Վեդի խոշորացված համայնքի ղեկավար դարձած, ժողովրդի կողմից առավել հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը:

«Ժողով են արել, որի ընթացքում ցուցակագրել են, թե քանի մարդ կարող են Վեդիից տանել Երևան: Պարտադրանքով այսօր Երևան կժամանեն Վեդիի աշխատակազմը և համայնքապետարանի ենթակա կառույցները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տան աշխատակիցներ: Բացի այդ, Գարիկի մտերիմները նեղ միջավայրում այլ տվյալներ էլ են բարձրաձայնել, օրինակ՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի աշխատակիցներ և այլն...
Բոլորին հատ-հատ նկարելու ենք և հրապարակենք, խայտառակելու ենք դավաճանին ծառայողներին»,- ասաց մեր զրուցակիցը:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել