Oragir.News-ի տեղեկություններով իշխանությունը հերթական հրամանն է տվել դպրոցներին․ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հրամայել են, որ դպրոցներից կամաց-կամաց վերացնեն Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված փառքի անկյունները։
«Դեռևս շշուկների մակարդակով են խոսում, որ կամաց-կամաց պիտի դպրոցներից հանեն փառքի անկյունները։Այսինքն՝արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած տղաների անկյունները։Շատ վիրավորական է, որ իշխանությունը իր հերոսներին այդպես է հարգում։ Չնայած չեմ զարմանում, որովհետև անգամ պատմության դասագրքերն են գրաքննում և հերոսական դրվագները հանում։Ադրբեջանցի դպրոցականներին ի՞նչ են սովորեցնում, իսկ մեր դպրոցներում ի՞նչ են սովորեցնում։Հրաժարվել ինքնությունից ու պայքարից։Ես պատմության ուսուցիչ եմ բացում եմ գիրքը, խայտառակություն է, բայց ինձ ինչքան էլ սպառնան, որ կազատեն աշխատանքից՝ես չեմ կարող իմ աշակերտներին չսովորեցնել, որ թուրքը իրենց թշնամին է»,-ասաց մեր զրուցակիցը։
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ դպրոցներում հայրենասիրական միջոցառումների ժամանակ ևս ուժեղ հսկողություն է լինում։ Այսինքն՝ Արցախի դրոշը պիտի չերևա, Արցախի փոխարեն՝ Լեռնային Ղարաբաղ ու այսպես շարունակ։