Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:10 12-09-2023

Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում․ Ժաննա Անդրեասյան

Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Թեմատիկ պլանների մասով կարգով սկզբնապես տրված կառուցվածքից դուրս որևէ բան չի պահանջվի։ Վաղը կլինի համապատասխան պարզաբանումը։

Չափորոշչի ներդրման մասով այլ հարցեր ունենալու դեպքում խնդրում եմ դիմեք նախարարություն»,- նշել է նա: