Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 11-09-2023

Աղբատարների հետևից լվացող մեքենաներ են պետք. Ավինյան

Աղբատար մեքենաներից հետո պետք է աշխատեն լվացող մեքենաները․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պարտադիր պետք է աղբատարների հետևից ունենանք նաև լվացող մեքենաներ։ Մենք բակերով որ հիմա շրջում ենք, տեսնում ենք, որ աղբատարները երբ աղբը տանում են, մնացորդները փողոցի վրա են շատ դեպքերում։ Այս տեխնիկայի մասով էլ պետք է նոր գնում իրականացնենք»,-ասաց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում