Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:08 10-09-2023

Շվեդիայի հայ համայնքը իրագործել է ավտոերթ ի սատարում շրջափակման մեջ գտնվող արցախցիների

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ ի սատարում շրջափակման մեջ գտնվող արցախցիների` կոչ անելով եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել ու դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։



Սոդերթելյեի հավաքատեղում կազմակերպված ծրագրից և Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները հայկական դրոշներով և պաստառներով E4 ճանապարհով ուղեվորվեցին դեպի Ստոկհոլմ։



Կազմակերպիչներն իրենց կոչով հորդորում էին ինչպես համայն աշխարհի պետական ատյաններին այնպես նաև աշխարհում սփռված մեր հայ համայնքներին լուռ չմնալ և հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել հայրենի հողում ապրելու հայի իրավունքի համար։