copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:12 09-09-2023

ԵՄ-ն չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը

Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը:

«Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներին: ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված