copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 19:25 13-07-2026

Վարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» սաուդյան «Ալ-Ահլի» ակումբ կայացած տեղափոխության վերաբերյալ։

«Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին. ես նախկինում էլ եմ ասել, որ Սպերցյանը վաղուց արդեն գերազանցել էր Ռուսաստանի առաջնության մակարդակը, և նրան պետք էր տեղափոխվել եվրոպական թոփ-5 լիգաներից մեկը։ Վստահ եմ, որ նա այնտեղ կամրապնդվեր և լիովին կիրացներ իր ներուժը, հատկապես որ նա մեծ տաղանդ ունի։

Բայց նա ընտրեց Սաուդյան Արաբիան։ Դա իր որոշումն է։ Հավանաբար, նա ամեն ինչ լավ ծանրութեթև է արել։ Ինչո՞ւ։ Այս հարցին լավագույնս կպատասխանի հենց ինքը։ Բայց այն, որ նա Եվրոպայում խաղալու բոլոր նախադրյալներն ունի՝ փաստ է։ Հատկապես հիմա, երբ գտնվում է ուժերի ծաղկման շրջանում։ Իսկ մի քանի տարուց Եվրոպա վերադառնալն արդեն որոշակիորեն բարդ կլինի։

Թե ինչպես դա կանդրադառնա Հայաստանի հավաքականի վրա՝ պարզ է, որ եվրոպական բարձրակարգ առաջնությունից և Սաուդյան Արաբիայից հավաքական միանալը երկու տարբեր իրավիճակներ ու մակարդակներ են։ Իրականում սրանք զուտ ենթադրություններ են, ժամանակը ցույց կտա։ Բայց ինձ համար Սպերցյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա ունի հսկայական չիրացված պոտենցիալ, որը կարող էր իրագործել միայն ամենաբարձր մակարդակում»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում Euro-Football-ը։

Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարի» սան է։ Այս ամռանը Հայաստանի ազգային հավաքականի ավագը պայմանագիր է կնքել և տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»։ Տրանսֆերային գործարքի արդյունքում ռուսական ակումբը ֆուտբոլիստի վաճառքից վաստակել է 22 միլիոն եվրո։

Armsport

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ
21:36 ԱՄՆ-ը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է hրթիռներ
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով