Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:04 07-09-2023

ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացել է Գեղարքունիքում և Սյունիքում

ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։

Այս մասին ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

«Տեղում մեր ներկայության շնորհիվ ձգտում ենք նպաստել լարվածության նվազմանն ու ապահովել իրավիճակի անաչառ լուսաբանումը»,–նշված է X-ում։