copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:03 09-04-2025

ԵՄ դիտորդական առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով:

Այդ մասին հայտնել են առաքելության մամուլի ծառայությունից։

«Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ներկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։