Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:11 05-09-2023

Ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան իշխող ուժը ավելի է կատաղում իր մոտալուտ պարտությունից․ Մանե Թանդիլյան

«Մենք արդեն եղել ենք բոլոր վարչական շրջաններում, և արդեն երկրորդ օրն է, որ երկրորդ անգամ են շարունակում այցելել վարչական շրջաններ։ Առաջին խնդիրը լուծված է․ մարդիկ հիմնականում իրազեկ են, որ կան ընտրություններ, բայց նորից շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ոք պետք է լիարժեք գիտակցի այս ընտրությունների կարևորությունը։ Հիմա ավելի շատ շեշտը դնում ենք ընտրությունների մասնակցության վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը նշեց, որ մարդկանց սկսել է անհանգստացնել ահագնացող ատելության, հակաքարոզի, ֆեյքապետության առկայությունը, որովհետև ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան իշխող ուժը ավելի է կատաղում իր մոտալուտ պարտությունից։

«Մեր երկիրն ու Երևանը այն մարտահրավերների առջև չեն, որ մեզ թույլ տանք մտնել նմանատիպ բանավեճի դաշտ։ Մենք բարձր ենք լինելու այդ ամենից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել