copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:28 17-05-2022

Ինչո՞ւ են իշխանությունները կատաղում Արցախի և Հայաստանի դրոշներից

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին նկատի չունեմ՝ ասելով, որ Արցախի և Հայաստանի դրոշները տեսնելիս կատաղում են, ինչը բնական կլիներ․ խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է: Փոխարենը սրանք հուզվում են, երբ ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն են հրկիզում Երևանում: Հայաստանի իշխանությունների այդ հայկական հակադրոշյան մոլուցքը դրսևորվում է հատկապես ոստիկանների պահվածքով ու գործողություններում: Սրանք դիվոտած հարձակվում են այն ամենի վրա, ինչը մեր երկու հանրապետությունների դրոշներով է երևում, ներկայանում կամ հանդես գալիս:

Նա, ով մեր երկու դրոշները ձեռքում է պահել, դաջել է հագուստին կամ ուսերին է կրում, ուրեմն թևերը ոլորելու և բերման ենթարկելու մատերիալ է: Եթե մեքենայի վրա կամ ներսում փակցված են դրոշներ, ուրեմն վարորդին տանում են ոստիկանություն, իսկ մեքենան՝ տուգանային հրապարակ: Դրոշաֆոբիա, վախ հայկական դրոշներից Հայաստանում՝ իշխանավորների և օրինապահների կողմից: Երբ գրեն ապագայի դասագրքերում, հավանաբար չհավատան՝ մտածելով, որ կատակում են կամ հեգնում:

Այդ նույն օրինապահները, կանգ չառնելով որևէ օրինականության առաջ, թևերը ոլորելով, ասֆալտին փռելով, բռունցքներով հարվածելով, գոռալով ու թքելով քարշ են տալիս ու խցկում ոստիկանական մեքենաներ և բաժիններ տանում ավտոերթով անցնող, խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնող ցուցարաներին: Այս մի քանի օրերի ընթացքում արդեն կալանավորված ու բանտարկված մի քանի խաղաղ ցուցարար կա: Ինձ կհիշեցնե՞ք նման դեպքեր, երբ 2018թ․-ին այս իշխանավորները փողոցում պայքարում էին նախկին իշխանությունների դեմ և անգամ ներխուժում ռադիոտուն ու դուռ կոտրում՝ ի տարբերություն այսօրվա ցուցարարների: Նախկին իշխանությունները համարվում էին ավազակ ու բռնապետ, իսկ ներկաները՝ ժողովրդավարության բաստիոն: Երկու ձևակերպումների հեղինակներն էլ սրանք են՝ այս իշխողները:

2018թ․-ին Հայաստանում օտարերկրյա դեսպանատները և միջազգային կառույցների ներկայացուցիչներն օրը մի քանի անգամ տագնապում էին՝ զնգացնելով ժողովրդավարության կանոնները: Իսկ հիմա փուշ կուլ տված ուղտի պես լուռ մակաղել են: Չեն տեսնում, չեն լսում, ոչինչ էլ չի կատարվում: Ինչո՞ւ: Որովհետև 2018թ․-ին Հայաստանը քանդուքարափ անելու իրենց ծրագիրն էր մեկնարկվում, իսկ հիմա պայքարում ենք, որ այդ ծրագիրը ավարտին չհասցվի: Եվ էլի մանրամասներ, որոնք շատ կարևոր ու էական են Արևմուտքի քաղաքականության համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ