copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:25 28-08-2023

Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. ՔԿ

2023թ. օգոստոսի 26-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է: Դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 18:55-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
17:45 Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը. «Զսպեք Ձեզ»
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
15:51 Բերման են ենթարկել. բլոգեր Նարե Հովսեփյանի վրա հարձակված անձը հայտնաբերվել է