Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:16 25-08-2023

Պահեստազորայինների հետ քննարկվել է ԶՈւ-ն պայմանագրայիններով համալրելու հարցը

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ օգոստոսի 25-ին Գեղարքունքի մարզի Վարդենիս և Մարտունի համայնքներում անցկացվել են հանդիպում-քննարկումներ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև Մարտունի և Վարդենիս համայնքների և նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի ղեկավարները։ Իրազեկման աշխատանքներն իրականացրել են պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք։

Առաջիկայում նմանատիպ հանդիպումներ կանցկացվեն նաև մարզի մնացած համայնքներում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
19:35 «Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է»․ Սաակաշվիլի

Ձեզ գուցե հետաքրքրի