copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:16 21-05-2022

ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ը հայտարարում է մասնագիտական լսումներ

2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, սոպրանո, ալտ, տենոր և բարիտոն սաքսոֆոններ, գալարափող, շեփոր, ալտ, տենոր, բարիտոն, տրոմբոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում, հետևյալ ժամանակացույցով.
ա) 2022թ․ հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
բ) 2022թ․ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
գ) 2022թ․ հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,

2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1) 2022թ․ հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։

Հավելյալ հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ ՊՆ «Թեժ գիծ»՝ 1-28 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից