copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:18 24-08-2023

Հաշվի առնելով նիկոլիզմի ազգակործան ու կապիտուլյանտ բնույթը՝ հեռացումը շատ ավելի արագ է լինելու․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ո՞վ ու ովքե՞ր պետք է գան Նիկոլից հետո։

Ակնհայտ է,որ նիկոլիզմը ցանկացած իշխանության նման ուշ, թե շուտ իշխանությունից հեռանալու է։

Իսկ հաշվի առնելով նիկոլիզմի ազգակործան ու կապիտուլյանտ բնույթը՝ հեռացումը շատ ավելի արագ է լինելու:

Ո՞վ կամ ովքե՞ր պետք է փոխարինեն Նիկոլին եւ նիկոլիստներին։

Հաստատ ոչ ապաքաղաքական էլեմենտները։

Հաստատ ոչ պետական ու ազգային արժեքներից զուրկ տարրերը։

Հաստատ ոչ նիկոլիզմի դեմ պայքարին չմասնակցածները։

Հաստատ ոչ փողի մեռած օլիգարխներն ու դրսերում կասկածելի միլիոններ ու պալատներ «դիզածները»։

Հաստատ ոչ ժամանակին Նիկոլի ու նիկոլիստների կաբինետների շքամուտքում հերթ կանգնածները։

Հաստատ ոչ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների վեցնոցներն ու շահերի սպասարկուները։

Հաստատ ոչ ձեռնոցի նմամ քաղաքական թիմ ու սկզբունք փոխողները։

Եթե սրանցից որեւէ մեկը նույնիսկ իր մտքում իշխանություն գալու հավակնություն ունի,ապա դեռ մեծ հարց է,թե ովքե՞ր են պետության համար ավելի վտանգավոր,նիկոլիստները՞,թե՞՝ սրանք։

Հայաստանն ու Արցախը կարիք ունեն ազգային ու պետականակենտրոն գաղափարների համար նույնիսկ բանտերից չխուսափած գործիչների։

Հայաստանն իրական ազգային-ընդդիմադիր առաջնորդության կարիք ունի ու ոչ թե տարբեր անկյուններում ծվարած լեգեոներների։

Հ.Գ. Ազատություն քաղբանտարկյալ ու ազգային-պետական գործիչ Արմեն Աշոտյանին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից