Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:55 21-08-2023

Օգոստոսի 23-ին կդադարեցվի Արարատի և Լոռու մարզերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Ոստան և Ջրաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Օգոստոսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: