Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:22 20-08-2023

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` օգոստոսի 20-ի, 21-ին, 23-25-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին կնվազի 2-3 աստիճանով, 21-22-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում օգոստոսի 20-ի, 21-22-ին, 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 20-25-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։