Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:00 18-08-2023

Եվրոպացի պաշտոնյաները հանդիպել են Երևանի սրճարաններից մեկում

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել են Երեւանում: Այս տեղեկությունը հրապարակվել է ԵՄ առաքելությունը Twitter-ում։

«Նրանք մտքեր եւ տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ԵՄ ջանքերի մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Եվրոպացի պաշտոնյաների զրույցը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում գտնվող սրճարաններից մեկում։