copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:30 17-08-2023

Գավառում պահեստային ավտոտնակ է այրվել

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվել է տան տանիք: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ պահեստներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ օգոստոսի 17-ին, ժամը 00:25-ին:

Այրվել են 1.3 տոննա բենզին, 300-400 կգ քարածուխ, տանիքի (ընդհանուր մակերես՝ 300 քմ) 150 քմ հատվածը, 40 սեղան, 150 աթոռ, 12 անվադող, մոտակայքում կայանած «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ առջեւի անվադողերը:

Հրդեհի հետեւանքով վնասվել են 50-60 քմ բետոնե կառուցատարրեր: Տուժածներ չկան:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը