copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:20 17-08-2023

Ատեստավորման գործընթացը անառողջ մթնոլորտ է ձևավորել․ կադրերի արտահոսք կարող է լինել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Ատեստավորման գործընթացը, ըստ մեր աղբյուրների, բանակում եւ պաշտպանության համակարգում անառողջ մթնոլորտ է ձեւավորել, որը կարող է հանգեցնել կադրերի մեծ արտահոսքի՝ պրոֆեսիոնալ զինվորականները հեռանան։ Հիշեցնենք․ եթե պետական այլ օղակներում աշխատավարձերի կտրուկ բարձրացում են իրականացնում` առանց որեւէ նախապայմանի, ապա որոշ համակարգերում, մասնավորապես` բանակում, վարձատրությունը կարող է աճել միայն ատեստավորում անցնելուց հետո։

Ինչպես հայտնի է, բավականին բարձր չափանիշներ են սահմանվել ատեստավորման համար, որտեղ ո՛չ զինվորականի անցած մարտական ուղին, ո՛չ ավանդը, ո՛չ տարիքը կամ պրոֆեսիոնալ զինվորական լինելու փաստը դեր չի խաղում: Ատեստավորումը կազմված է երկու բաժնից` տեսական, մասնագիտական թեստեր եւ պրակտիկ առաջադրանքներ` շարային պատրաստություն, որոնք ոչ բոլորն են հաղթահարում․ ոմանք՝ տարիքի, ոմանք` մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների պատճառով:

Արդյունքում ատեստացիայից կտրվում են, եւ փաստացի աշխատավարձերը մնում են ցածր, որով գնաճի պայմաններում ապրելը դարձել է անհնարին։ Մեզ ասացին, որ այս անհավասար եւ անառողջ մթնոլորտում ոմանք արդեն թողել են ծառայությունը, ոմանք մտածում են թողնելու մասին, ինչը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել բանակի համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ