copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:00 21-08-2023

Մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը։ Այս ծառայողներն առաջինն են, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ատեստավորմանը ու հաջողության դեպքում բարձրացնելու իրենց սոցիալական երաշխիքները՝ օրինակ դառնալով մյուս ծառայողների համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 21-ին, ատեստացիայի առաջին օրը, ընդհանուր գիտելիքների ստուգմանը հետևում էր ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա ողջունել է ներկաներին և մաղթել հաջողություն։

Գործընթացին հետևում էին նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետն ու տեղակալները, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ ատեստացիային ընդառաջ իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով մշակվել է համապատասխան ուղեցույց։

Ատեստացիայի առաջին՝ ընդհանուր գիտելիքների ստուգմանը, որի ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում էր, մասնակցում էին Ոստիկանության զորքերի, ոստիկանության տարածքային բաժինների և պետական պահպանության գլխավոր վարչության 89 ծառայողներ, իսկ ընդհանուր առմամբ՝ ատեստավորման համար դիմել է արդեն 1272 ոստիկան։

«Ոստիկաններն ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար:

Հիշեցնենք, որ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։

Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի