Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:40 17-08-2023

Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն Արցախի իշխանական եւ քաղաքական վերնախավին շարունակում է համոզել՝ գնալ Բաքվի հետ ուղիղ երկխոսելու ճանապարհով, քանի որ մոտ ապագայում սովից կոտորվելու են, իսկ ռուսները մատը մատին չեն խփելու։ Արցախից պատմում են, որ Սամվել Բաբայանն այդ երկխոսությունը կյանքի կոչելու նպատակով վերջին շրջանում սկսել է սուր քննադատել անգամ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր առաջարկները չվերագրեն Փաշինյանին եւ ՀՀ իշխանություններին։ Նա հավասարապես քննադատում է թե՛ ռուսներին, թե՛ Փաշինյանին, որ մատը մատին չեն խփում, ու ասում է՝ ինքներս պետք է մեր գլխի ճարը տեսնենք։

Ոմանք կատակում են, թե Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ։ Նրա տեսլականն առայժմ ընկալելի չէ ոչ միայն քաղաքական լայն շրջանակների, այլեւ Արցախի իշխանությունների համար, Արցախում կարծում են, որ պետք է դիմադրել, քանի որ Ադրբեջանի հետ երկխոսությունը կնշանակի ինքնակամ հանձնվել թշնամուն»։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
16:20 Սառոչկեդ հանի վրես գցի, մեռնեմ ջանիդ. գյումրեցի երկրպագուի անակնկալ պաստառը Էրիկ Կարապետյանի մենահամերգին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան