copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:31 13-08-2023

Հայկաձոր գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 13-ին, ժամը 02:28-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:35-ին: Հայկաձոր գյուղի վերջնամասում այրվել է «Vaz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1970 թ.):