copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:22 10-08-2023

Գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Հայ ժամանակակից գրականության և հրապարակախոսության մեջ իր ուրույն ոճով ու ձեռագրով առանձնացող Աղաբաբյան Աշոտը միացել է մեր թիմին։

Նա Երևանի ավագանու ընտրություններում լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներից։

Մեծանուն մտավորականի գրականությունը մեր միջավայրի, քաղաքականության, մեր երկրում ու մայրաքաղաքում կատարվողի մասին է։ Մեզնից շատերը հենց նրա գործերի շնորհիվ է սկսել սիրել ժամանակակից հայ գրականությունը։

Երևանում ընթերցանության նոր մշակույթ, գրքի ու գրականության նկատմամբ սեր տարածել․ այս մղումներով է նա նաև իր մասնակցությունն ունենալու Երևանի ավագանու կազմում։

Հակիրճ Աշոտ Աղաբաբյանի գրական գործունեության մասին․

• Գլխավոր խմբագիր է աշխատել «Հայաստանի Հանրապետություն», «Հայաստանի Զրուցակից» և «Собеседник Армении», «Հայացք», «Փաստ» թերթերում և իր հիմնադրած Nyut.am, Strela.am լրատվական կայքերում։

• Հեղինակ է 9 գրքի՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղութ», «Արտերն սպասում են հնձվորի», «Ապրիր և ապրեցրու», «Սև հովազ-1» և «Սև հովազ-2»։

• 2022թ արժանացել է «Տարվա լավագույն հայ հեղինակ» մրցանակին՝ ամենապահանջված, ամենաշատ վաճառված գրքերի համար:
• Վերջին 5 տարում ամենաշատ տպագրված և վերահրատարակված գրքերի հեղինակն է։

• Ա․ Աղաբաբյանի վեպերը վերահրատակվել են 5-8 անգամ, թարգմանվել են պարսկերեն, ռուսերեն, անգլերեն։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է