Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:27 08-08-2023

Կաբինետս փոխել են օձերով ու մկներով սենյակի հետ․ առողջապահության նախարարը չի համակերպվել պարտության հետ

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ երկարատև պայքարից հետո վերականգվել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել էր աշխատանքից անցյալ տարի հունվարին: Նրան հայտարարվել էր երկու խիստ նկատողություն։ Նա դիմել էր դատարան՝ վիճարկելով Անահիտ Ավանեսյանի որոշման օրինականությունը։

Դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու և վնասը փոխհատուցելու մասով։

Oragir.News-ը զրուցեց Ծաղիկ Վարդանյանի հետ։

«Ես դատական կարգով վերականգնվել եմ։ Դատարանը իրավաչափ չի համարել ինձ հեռացնելու՝ նախարարի հրամանը, և վերականգնվել եմ իմ նախկին պաշտոնին։ Շուրջ մեկ տարի ութ ամիս տևել է այդ ընթացքը, մինչև որ վճռաբել դատարանի վերջնական ատյանից հետո արդեն ես ստացել եմ իրավունք շարունակել իմ գործունեությունը։ Առավոտյան եղել եմ իմ աշխատավայրում։ 4-5 տարի ղեկավարել եմ այս կառույցը և շատ քաջատեղյակ եմ՝ ինչ է կատարվում իր կառուցվածքից, աշխատասենյակներից։ Ես աշխատասենյակի դուռը գտա փակ, ներկայացան աշխատակազմից մի տղա և նախկին պետը և ասացին, որ իրենց հանձնարանված է, որ այլ կաբինետ պետք է գնալ։ Խնդիրն այստեղ կաբինետի կռիվը չէ, անհարմար է նույնիսկ, այս ամենի մեջ երեխայական բաներ եմ տեսնում։ Խնդիրն այն է, որ որտեղ նախատեսել են, իմ աշխատասենյակը վատթար վիճակում է, և դա մկներ ու օձերի տարածք է»,-ասաց Վարդանյանը։

Նշենք, որ Ծաղիկ Վարդանյանը Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում էր արդեն մի քանի տարի՝ 2017 թվականից, իսկ մինչ այդ նա ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին