Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 10:35 03-09-2025

ՊՆ-ի անվանումը պետք է փոխել ու դարձնել վարչապետին կից Պարտության արդարացման և ռազմահայրենասիրության ապամոնտաժման գրասենյակ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

Արցախի անկախության հռչակման օրվա շրջանակներում Եռաբլուրում «Արցախի կանչը» անվանումը կրող հուշակոթողի բացման արարողությանը իշխանության գործողությունները բացառիկ ընծա էին Ալիևների ընտանիքին:

Միջոցառման վայրում նախ մարդիկ պարզեցին, որ իշխանությունն ի սկզբանե խոչընդոտել է խորհրդանշական օրով հուշակոթողի բացման արարողությանը, ապա տեսնելով, որ, այնուամենայնիվ, այն տեղի է ունենալու, արգելել էին բարձրախոսների օգտագործումն ու իրենց ապահովագրելու համար նույնիսկ էլեկտրաէներգիայի կեղծ «վթար» խաղարկել:

Հիշեցնեմ, որ հուշակոթողի կառուցման հիմքում այն հանգամանքն էր, որ հազարավոր մարդիկ հնարավորություն չունեին այցելելու օկուպացված Արցախ` հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու, խունկ ծխելու այն նահատակների շիրիմներին, ովքեր իրենց հայրենիքի ու ժողովրդի պաշտպանության համար ծանր մարտերում անմահացել են:

Այս հուշակոթողը հավերժացնում է նաև 2023 թվականին Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից մահացած 200-ից ավելի արցախցիների հիշատակը:

Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական ղեկավարների ոտքերի տակ գալարվողները «տոռմուզներ» չունեն և պատրաստ են ցանկացած սրբապղծության, սակայն իրագործողների ողջ շղթան` քաղաքական որոշումներ ընդունողներից, իրականացնողներից մինչև տեխնիկական օժանդակողները սրա աններելի պատասխանատուներն են:

Թող որևէ մեկը Նիկոլի թիկունքում չթաքնվի, պատերի տակ չասի, թե գիտես` ես դեմ էի, բայց ես չանեի, այլ մարդու կհանձնարարեին: Դուք բոլորդ սրբապղծության մասնակից/օժանդակողներ եք, իսկ ձեր նմանները դարեդար հակահերոսի խարան են կրում:

Պաշտպանության նախարարության անվանումն էլ պետք է փոխել ու դարձնել վարչապետին կից Պարտության արդարացման և ռազմահայրենասիրության ապամոնտաժման գրասենյակ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի