copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:40 29-07-2023

Արագածոտնի մարզում կինը գորգ լվանալիս հոսանքահարվել ու մահացել է․ shamshyan.com

Shamshyan.com կայքի տեղեկություններով` հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 13:20-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 49-ամյա Հերիքնազ Մ.-ի դին: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգ լվանալու ընթացքում, շարժիչի էլեկտրական լարը ջրի մեջ ընկնելու հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը