Ներքին 2 տարի առաջ - 14:37 25-07-2023

ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը դրված է կասկածի տակ, և սա մեծ խնդիր է Ռուսաստանի համար․ վարչապետ

Հարցին, թե ինչ գործիքակազմ ունի ՀՀ-ն պարտադրելու Ռուսաստանին՝ իրականացնել իր ստանձնած պարտավորությունները, վարչապետը պատասխանեց․ «Մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը սա պիտի անի, Միացյալ Նահանգները՝ սա, Եվրամիությունը՝ սա, Հայաստանը՝ սա, Ադրբեջանը՝ սա, բայց մենք պետք է ձևակերպենք նաև, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունը ինչ պիտի անի, այդ ճգնաժամը հաղթահարելու հարցում արդյո՞ք ԼՂ իշխանությունները ունեն որևէ անելիք։ Հենց ինշխանություն լինելու բերումով ունեն անելիք»։

«Ինչի մեջ ում մեղադրել մի աշխարհում, որտեղ այն իրադրությունը, որ կա Ուկրաինայում, կա։ Մենք չենք կարող մեզ դիտել այդ ընդհանուր կոնտեքստից դուրս։ Այսօր ընթացող իրավիճակներ կան աշխարհի տարբեր երկրներում, որոնք ձևավորել են սեփական խնդիրներ մի շարք երկրների առաջ, որոնցից մենք ակնկալում ենք, որ այդ երկրները կլուծեն ինչ-որ խնդիր Լեռնային Ղարաբաղում, բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարող լուծել»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի առաքելությունը դրված է կասկածի տակ, որովհետև առկա է հումանիտար ճգնաժամ, և մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, և սա մեծ խնդիր է Ռուսաստանի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը