Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:20 22-07-2023

Ով է Լևոն Հովհաննիսյանն ու ինչ կապեր ունի. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն ներկայացնելու է մի ընտրացուցակ, որի առանցքային դեմքերը նախկիններից են կամ տասնյակ թելերով կապված են նախկինների հետ՝ այն նախկինների, որոնց մի մասից ընտրողաբար ապօրինի ծագման գույքի վերադարձի անհաջող ներկայացում է բեմադրում Նիկոլ Փաշինյանը: Օրինակ՝ ՔՊ ցուցակի 4-րդ համարը Լեւոն Հովհաննիսյանն է:

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից եւ Կառավարությունում «թոշակի նշանակվելուց» հետո Երեւանի քաղաքապետի պարտականությունները կատարում է նույն Լեւոն Հովհաննիսյանը, որի գործունեության մասին լայն հանրությունն անտեղյակ է: Երեւանում զարգացած է փոխքաղաքապետի ինստիտուտը, բայց ոչ քաղաքապետի ԺՊ-ի:

Լեւոն Հովհաննիսյանը նախկինում բանկային համակարգում է աշխատել, եղել եւ մնում է չհիշվող կերպար: Նա 2019թ. մարտից մինչ օրս Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, աշխատել է ՔՊ-ական տարբեր քաղաքապետերի հետ: Ինչ է անում նա քաղաքապետարանում՝ հանրային հարթակում ընկալելի չէ։

Պարզ է, որ նա կատարող է, ու քանի որ լավ է կատարում հանձնարարականները, դրա համար էլ, 2018-ից սկսած, անընդմեջ ավագանու անդամ է, մանր-միջին մակարդակի հարցեր է լուծում քաղաքապետարանում: Նրա կապերի եւ կասկածելի գործարքների մասին՝ առաջիկայում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան