Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:44 20-07-2023

Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման լավ շանսեր կան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շանսերը շատ լավն են: Հենց այդ հանդիպման վրա աշխատող փորձագետներից ստանանք կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ, անպայման կկիսվենք ձեզ հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև վերջին տարաձայնությունները չեն ազդի եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության վրա։

Օրերս Ադրբեջանը կոշտ արձագանք էր տվել հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորում է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, ինչը հակասում է Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության մասին հռչակագրին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի