Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:35 19-07-2023

Հյուրընկալել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Մենք ուզում ենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած մեր զավակներն ու եղբայրները լիարժեք վերականգնվեն, կարողանան կրթություն, աշխատանք ունենալ, անհրաժեշտ գործունեություն ծավալել:

Այսօր հյուրընկալել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Նրա ծնողներին հանդիպել էի հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգն 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարցը»։