copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 19:50 16-07-2023

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ռուսաստանում

«Ուրարտուի» և Հայաստանի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ թիմից։

Ակումբը համաձայնեցրել է Իվուի տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբինի» կազմում։

23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուում» էր 2020 թվականի օգոստոսից։ Նա երևանյան թիմի կազմում 3 մրցաշրջան անցկացրեց՝ մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման և խփելով 8 գոլ, իսկ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Նիգերացի կիսապաշտպանն այս տարի հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական ու այնտեղ իր նորամուտը նշեց ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում։

Հիշեցնենք, որ Իվուն Հայաստաի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը