copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 18:57 09-06-2026

Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահը կարիերան Եվրոպայում շարունակելու մի քանի տարբերակներ ունի

Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանը հրաժարվել է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ», քանի որ ակումբը նրան չի երաշխավորել կանոնավոր խաղաժամանակ և առաջարկել է պահեստային դարպասապահի կարգավիճակ։

Այս մասին հայտնում է «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը։

​Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ դարպասապահը ստացել է առաջարկներ նաև Լեհաստանի և Չեխիայի երկրորդ դիվիզիոնները ներկայացնող ակումբներից, որտեղ նա կարող է հանդես գալ որպես հիմնական դարպասապահ։ Ներկայումս ֆուտբոլիստի կողմից ուսումնասիրվում են նաև կարիերայի շարունակության այլ հնարավորություններ։

​Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունիսի 5-ին, Մատինյանը պաշտոնապես հեռացել էր Երևանի «Ուրարտուից»: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 հազար եվրո։

​Նշենք նաև, որ մարտին կայացած Բելառուսի դեմ ստուգողական խաղում (1-2) Գոռ Մատինյանն իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։

Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին