copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:03 16-07-2023

Երևանում աղբահանության ճգնաժամ է․ ֆոտո

Երևան քաղաքի շատ թաղամասերում, ինչպես նաև կենտրոնական հատվածներում աղբահանությունը թերի է իրականացվում։

Սոցցանցերում քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը կատարված թերի աշխատանքներից։



Oragir.News-ը ևս քաղաքի մի շարք հատվածներում ֆիքսեց աղբակույտեր, աղբամաններում լցված և շուրջբոլորը թափթփված աղբ։



Մեր տեսախցիկը նաև ֆիքսել է Երևանի Նոր Նորք վարչական շրջնի 7-րդ զանգվածից մինչև 9-րդ զանգված ընկած հատվածի աղբամանները, որոնք հիմնական ճանապահին չեն գտնվում, այլ փոքր ինչ թաքնված տեղերում են, ամբողջովին լցված են աղբով։ Լուսանկարներից երևում է, որ աղբամանները երկար ժամանակ չեն դատարկվել։