Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:25 13-07-2023

Վթարը որևէ կապ չունի ոչ ծառայողական մեքենայի, ոչ ինձ հետ․ Անդրեասյան

Ես կարծում եմ, որ կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով էդպիսի սուտ տեղեկություն էր տարածել։ Ծառայողական մեքենան վարում է վարորդը և վարում է միայն ծառայողական նպատակներով։ Կարծում եմ՝ իմ ամուսինը բավարար պարզաբանել է վթարի մասին։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ վթարին, ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ իր ամուսինը բավարար պարզաբանում տվել է այդ մասին։

«Իմ ծառայողական մեքենայով որևէ դեպք տեղի չի ունեցել։ Վթարը որևէ կապ չունի ոչ մեքենայի, ոչ ինձ հետ»,- նշեց նախարարը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կրթական բարեփոխո՞ւմ է, երբ որ ուսանողներ քիչ լինելու հիմքով կրթական հաստատություն է լուծարվում և պարզաբանվում է, որ հարևանությամբ գործող քոլեջում ավելի շատ ուսանող կա՝ Անդրեասյանն ասաց. «Ունենք շուրջ 100 հաստատություններ, կարող ենք նայել, թե որտեղ ունենաք ավելի լավ տարբերակ հաստատությունների վերակազմակերպման։ Բոլոր ուսանողների կրթությունն ապահովված է լինելու և մենք շարունակելու ենք ֆինանսավորել էն կրթությունը, որի կարիքը կա։

Այստեղ խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու և ավելի արդյունավետ մոտեցում ունենալու մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է