copy image url
Ավելին 3 տարի առաջ - 16:31 12-07-2023

Կյանքից հեռացել է գրող Միլան Կունդերան

Երկարատև հիվանդությունից հետո 94 տարեկանում մահացել է չեխ-ֆրանսիացի գրող Միլան Կունդերան։

Միլան Կունդերան համարվում է ժամանակակից գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, մեծագույն գնահատականի արժանացած մի շարք վեպերի և պատմվածքների հեղինակ է:

Քաղաքական հայացքների համար Չեխոսլովակիայում հալածանքների ենթարկված Կունդերան 1975 տեղափոխվել է Ֆրանսիա և տարիներ անց սկսել է ֆրանսերեն գրել: Կունդերայի հարաբերությունները հայրենիքի հետ բարդ էին: Նույնիսկ «երկաթե վարագույրի» անկումից հետո նա հազվադեպ և գաղտնի էր վերադառնում Չեխիա։

Նրա վերջին գործերը, որոնք գրվել են ֆրանսերեն, երբեք չեն թարգմանվել չեխերեն։

Նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, քանի որ գտնում էր, որ գրողները պետք է խոսեն իրենց աշխատանքի միջոցով։

Կունդերայի ամենահայտնի՝ «Կեցության անտանելի թեթևություն» վեպը թարգմանվել է նաև հայերեն։