copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:47 12-07-2023

Հայաստանի ռուսականացում՝ օտարերկրացիների միջոցով

Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով օտարերկրացիների մեծ հոսք է սկսվել մեր երկիր։ Շատերն այստեղ տեղափոխվել են ապրելու նպատակով, իսկ ոմանք Հայաստանը օգտագործում են տրանզիտ ուղղություն այլ երկիր մեկնելու համար։

Ինչևէ, քիչ չեն այստեղ հաստատված ընտանիքները, որոնք փորձում են ինտեգրվել, գույք են ձեռք բերում, աշխատանքի անցնում։ Այս առումով մշակութային լուրջ բախում կա։

Նախ, պարզվում է՝ մենք այնքան «հանդուրժող» և «հումանիստ» ենք, որ աշխատանքի ենք ընդունում օտարերկրացիներին, իսկ նրանք կարող են մեզ սպասարկել իրենց օտար լեզվով, օրինակ՝ ռուսերեն, այնպես, որ դու ամաչես ռուսերեն չխոսելու համար կամ քեզ զգաս Մոսկվայի կենտրոնում։

Եվ երկրորդ ծայրահեղությունը, երբ մեր հայրենակիցներն են ակամայից ռուսերեն սպասարկում, սա ավելի սարսափելի է, դժվար մենք որեւէ այլ երկրում տեսնենք տեղաբնիկ, ով մեզ սպասարկի մեր մայրենի լեզվով կամ ով չսպասարկի իր մայրենի լեզվով։

Ի դեպ, տուրիստներին «հարգել-գլխի վրա դնելու» հայկական մեծահոգությունն այնքան է խորացել, որ անգամ ռեստորաններում երեկոները անցնում են ռուսական երաժշտության հնչյունների ներքո՝ ռուս հաղորդավարների մեկնաբանությամբ։