copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:39 26-10-2021

Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում. ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ:

«Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով»: