Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:43 11-07-2023

Արման Թաթոյանը վախենում է և երկմտում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ում վերջին շաբաթներին համոզում են առաջադրվել, դեռ երկմտում է: Նման երկմտանքները, որպես կանոն, ավարտվում են չառաջադրվելու որոշմամբ: Վերջին շաբաթներին Թաթոյանը քաղաքական տարբեր շրջանակների հետ կոնսուլտացիաներ է արել: Ոմանք խոստացել են աջակցել, սակայն Թաթոյանը հապաղում է: Մտերիմները կարծում են, որ Թաթոյանի վախերը` սեւ փիառից, փչանալուց, թույլ չեն տա առաջադրվել:

Որոշ շրջանակներում անգամ քննարկում էին Թաթոյանի եւ Հայկ Մարությանի համատեղ հանդես գալը, կանխատեսում էին, որ դա կործանարար կլինի ՔՊ-ի համար։ Չի բացառվում, որ իշխանությունն ինքն է նպաստում այս վախերի խորացմանը` կասեցնելով մրցակցի առաջադրումը: Այս հինգշաբթի՝ կառավարության նիստում կորոշվի Երեւանի ընտրությունների անցկացման օրը: Իշխանությունը կանգ է առել սեպտեմբերի 17-ի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին