copy image url
Խոսք 5 տարի առաջ - 15:23 13-06-2021

Մենք եղել ենք վստահ, ուժեղ, մեզանից էին վախենում, մենք իրենցից չէինք վախենում․ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նոյեմբերանում տեղի ունեցած այսօրվա հանրահավաքի ժամանակ անդրադարձել է Բաքվի գործելակերպին։ Նա նշել է, որ այժմ Բաքուն վախեցնողի դիրք է բռնել, որովհետև իր դիմաց «մալչիկներ» են։

«Յուրաքանչյուր բարձունք Նոյեմբերյանում արյունով է պատված, մենք դրանք արյունով ենք վերցրել, ես հիշում եմ մի պահ, երբ այստեղ Ռազմիկ Վասիլյանն էր հրամանատար, մեր գնացքը ադրբեջանցիների կողմից շրջափակվել էր, վախեցնում էին ժողովրդին, մենք, ամբողջ Նոյեմբերյանը հավաքվեց, մոտ 200 մարդ մտան Սադախլու, միջանցք ստեղծեցին, բոլորին այդտեղից վռնդեցին, մի մարդ չտուժեց դրանից։ Մենք եղել ենք վստահ, ուժեղ, մեզանից էին վախենում, մենք իրենցից չէինք վախենում, հիմա չգիտես, թե ինչու վախեցնում են՝ կռիվ կսկսվի, թող սկսվի, բայց նախ չի սկսվի, եթե կսկսվի՝ թող սկսվի՝ կտեսնենք ։Ոչ մեկը չի ուզում պատերազմ, առավել շատ նրանք, ովքեր կռվել են, ով գիտի՝ ինչ է արյունը, իսկ ով չի կռվել, ով բանակում չի ծառայել, իր համար մեկ է»,- իր ելույթում ասաց գեներալ-գնդապետը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում