copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:16 09-07-2023

«Խաղաղության դարաշրջանը» միայն պատրանք է. իրանագետ

Պատրանքը, թե, իբր, լինելու է «խաղաղության դարաշրջան» հենց միայն պատրանք է, ուստի Հայաստանի բնականոն զարգացման և հզորացման տեսլականը պետք է, որպես առաջանային քայլերից մեկը, անպայմանորեն ենթադրի թշնամուն մեր կենսական, պատկերավոր ասած, արյունատար անոթներից հեռու մղելը, և ընդհակառակը՝ հենց նրա համար կենսական նշանակության ոչ միայն ճանապարհային, այլ նաև նավթագազային ենթակառուցվածքների ներուժի սահմանափակման հայկական ազդու գործիքակազմի ձևավորումը: Իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հայաստանն աշխարհագրական առումով մի քանի լեռնային «կղզիներից» բաղկացած մի անքակտելի ու միասնական «կղզեխումբ» է, որտեղ բոլոր առումներով կենսական կարևորություն ունեն հատկապես այդ «կղզիները» միմյանց հետ կապող ճանապարհները։

Սա, ցավալիորեն, շատ լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը նպատակաուղղված ագրեսիվ գործողություններով ցանկանում է (Տիգրանաշենի հատվածում), իսկ որոշ դեպքերում արդեն իսկ հաջողել է խաթարել (Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Ստեփանակերտ, Գորիս-Կապան) կամ դիտարկման տակ պահելով վտանգել (Երասխ-Վայք, Սիսիան-Գորիս և այլն) Հայաստանի անքակտելի մասերի միջև կենսական նշանակության հաղորդակցությունը։

Պատրանքը, թե, իբր, լինելու է «խաղաղության դարաշրջան» հենց միայն պատրանք է, ուստի Հայաստանի բնականոն զարգացման և հզորացման տեսլականը պետք է, որպես առաջանային քայլերից մեկը, անպայմանորեն ենթադրի թշնամուն մեր կենսական, պատկերավոր ասած, արյունատար անոթներից հեռու մղելը, և ընդհակառակը՝ հենց նրա համար կենսական նշանակության ոչ միայն ճանապարհային, այլ նաև նավթագազային ենթակառուցվածքների ներուժի սահմանափակման հայկական ազդու գործիքակազմի ձևավորումը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը