copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:36 18-04-2022

Ցեղասպանության ժխտման գերազանցիկն ու «խաղաղության» դարաշրջանը

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը ասուլիսում խոսել է, թե ինչ է արվելու մինչ ապրիլի 24-ը, ապա դրանից հետո: Մեկ-երկու նախադասությամբ էլ չի զլացել ու անդրադարձել է ապրիլի 24-ին: Հետո արդարացել է, թե սովորաբար ՀՀ ԱԳ նախարարությունից գրություն են ստանում՝ ովքեր են այդ օրն այցելելու թանգարան-ինստիտուտ:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը իմիջայլոց է խոսել ապրիլի 24-ի խորհրդի մասին, խոսել է այնպես, ինչպես խոսում են տան հարեւանությամբ բացվող մոտակա խանութի կամ կոլտնտեսական շուկայում, ասենք, բանջարեղենի գնի մասին: Խոսել է միատոն, առանց հույզերի: Եվ դա շատ նորմալ է այս մարդու պարագայում:

Հենց նրա պաշտոնավարման ժամանակ այս իշխանության «շնորհիվ» «Հիշում եւ պահանջում ենք» կարգախոսը դարձավ ընդամենը «հիշում ենք», իսկ ցեղասպանությունը ներկայացվեց որպես թուրքերի դեմ ապստամբած խռովարար հայերի գործողությունների արձագանք:

Չմոռանանք, որ Մարությանն իր պաշտոնը ստանձնել էր իշխանափոխությունից հետո: Դառնալով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ նա փորձեց նաեւ թանգարանի ֆոնդը հնարավորինս հասանելի ու բաց դարձնել թուրքերի համար, քանի որ իր նշանակումը եւս մաս էր Փաշինյանի հորջորջած խաղաղության դարաշրջանի:

Ի դեպ, պատահական չէր, որ 3 տարի առաջ հունական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Մարությանը խոստովանել էր, թե պաշտոնը ստանձնել է որոշ փոփոխություններ իրականացնելու գաղափարով: Նա ասել էր, որ 100 տարին մեծ ժամանակահատված է, իսկ հիշողությունը կարծրացած երևույթ չէ, այն փոփոխվում է: Մի խոսքով՝ ճիշտ եւ ճիշտ փաշինյանական կադր, գտածո՝ ուրացման քաղաքականության համատեքստում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր