copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:47 07-07-2023

Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին և նյարդաբանական ծառայության ղեկավարների:

Որպես պիլոտային ծրագիր` Հայաստանի կաթվածի խորհուրդն առաջարկել է սկսել կաթվածի երկրորդային կանխարգելման կազմակերպում այն հիվանդանոցներին կից պոլիկլինիկաներում, որտեղ կան կաթվածի համապարփակ կենտրոններ և դա իրականացնել կաթվածի նյարդաբանների օգնությամբ:

Հետագայում, նախատեսվում է ընդլայնել երկրորդային կենտրոնների քանակը և ստեղծել առաջնային կանխարգելման կենտրոններ Երևանի պոլիկլինիկաներում և մարզերում:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պոլիկլինիկական օղակում կաթվածի կանխարգելումն ու պացիենտների հսկումը կարևոր ձեռքբերում կլինի, ուստի լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր կլինի սկսել պիլոտային ծրագիրը:

Անդրադարձ է եղել Լոռու մարզում գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնելու հնարավորություններին:

Քննարկվել է մարզերում կաթվածի ծրագրի շրջանակներում հեռաբժշկության զարգացմանը, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը