copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:19 07-07-2023

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսելու՝ պայմանով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել եւ ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսելու, մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետեւ նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս՝ դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի մասը բացակայում է: Ասված է. «Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին եւ պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է ադրբեջանական աճող սպառնալիքների պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության համար: Մինչդեռ նախկինում հրաժարվում էին բանակցություններից, քանի որ «Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեման», խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ասել էր Արայիկ Հարությունյանը։ Հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի` Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը